Skit.AI ընկերությունն ստեղծել է նեյրոցանց կոլեկտորների փոխարեն պարտքերը «գանձելու» համար
Նյու Յորքի եւ Բանգալորի (Հնդկաստան) Skit.AI ընկերությունը ստեղծել է նեյրոցանցային սերվիս, որը կարող է կատարել հեռախոսային կոլեկտորների դեր, որոնք զանգահարում են վարկային կազմակերպությունների պարտապաններին, տեղեկացրել է PRNewswire պարբերականը։
Տեխնոլոգիան ձայնային բոտ է, որը կարող է ադապտացնել աշխատանքի սցենարը պարտապանի հետ զրույցի ընթացքում։ Նշվել է, որ Skit.AI-ը կատարում է միլիոնավոր զանգեր մի քանի օրում։ Այսպիսով, բոտի կիրառումը նպաստում է պարտքերի գանձման բիզնեսի ծավալմանը, ինչպես նաեւ ծախսերի կրճատմանը։
Skit.AI-ն արդեն առնվազն մեկ հաճախորդ ունի՝ American Finance ամերիկյան վարկային կազմակերպությունը ավտոմեքենաշինության արտադրությունում։
«Skit.AI-ի լուծումը նույնքան լավ է աշխատում, որքան մեր միջին վիճակագրական օպերատորինը։ Բիզնեսի գծով գործընկերներին մենք խոստովանում ենք, որ Skit.AI-ի ինտեգրումն ընկերության պատմության մեջ լավագույն լուծումներից մեկն էր»,- ասել է American Finance-ի տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Դին Սթիբսը։
Ընկերությունում ավելացրել են, որ Skit.AI-ի զանգերից հետո պարտքերը վերադարձնում է մարդկանց 13,5 տոկոսը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից