Ken Okuyama Design ստուդիան ներկայացրել է Kode61 Birdcage ռոդսթերը՝ նվիրված մրցարշավային Maserati Tipo 61-ին
Ճապոնական Ken Okuyama Design ստուդիան Villa d'Este մրցույթում (Իտալիա) ներկայացրել է Kode61 Birdcage ռոդսթերը՝ նվիրված անցած դարի 60-ականների մրցարշավային Maserati Tipo 61-ին։ Kode61 Birdcage-ը կարտադրվի սահմանափակ քանակությամբ, շատ ունեւոր հաճախորդների համար։ Այս մասին տեղեկացրել է «Колеса» ամսագիրը։
Նրբագեղության Villa d'Este մրցույթը հանրահայտ Կոմո լճում բավական փակ միջոցառում է։ Քեն Օկույաման համբավ է ձեռք բերել Pininfarina ատելիեում իր աշխատանքով 2004-2006թթ., երբ այն սերտորեն համագործակցում էր Ferrari-ի հետ. ճապոնացի դիզայները Սկուդերիայի համար մի քանի նշանավոր մոդելներ է արել, այդ թվում Ferrari Enzo-ն, իսկ այսօր ղեկավարում է սեփական ստուդիան, որը զբաղվում է ոչ միայն մեքենաներով, այլեւ գնացքներով, զբոսանավերով, գյուղտնտտեխնիկայով, կահույքով, ճարտարապետությամբ, կենցաղային տեխնիկայով, պայուսակներով եւ այլն։
Kode61 Birdcage-ը արտաքնապես ոչնչով չի հիշեցնում պատմական նախատիպին, այլ միայն փոխանցում է նրա ոգին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից