Դուք թշնամական հարձակման տակ եք, մեզնից գողանում են Արարատը, վաղն էլ դասագրքերից շիրազներին ու սևակներին են հանելու. Մանուկյան
«2006 թ. աշունն էր, Ստամբուլում մեծ համաժողով էր, Էրդողանը ներկա էր։ Էրդողանի ճակատին ասեցի այն, ինչ ամեն հայ մտածում է։ Դրանից հետո, բազմաթիվ լրագրողների ներկայությամբ, գոռում էի՝ ձեր վարչապետը սուտ խոսեց։ Կյանքում չէր մտածի, որ 2006 թ. Ստամբուլում, Էրդողանի դեմ ասածը տարիներ անց, այստեղ՝ Հայաստանի Ազգային Ժողովում կարող եմ նորից կրկնել՝ այս դեպքում, վարչապետը սուտ է խոսում,- Ազգային Ժողովի ամբիոնից, դիմելով Հայ Գրականության և Պատմության ուսուցիչներին և միլիոնավար հայրենակիցներին, ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը և հավելել,- սիրելի ուսուցիչներ, երեկ, հերթական անգամ, Արցախն ուրանալու ասուլիս էր, բայց ուզում եմ ձեզ զգուշացնել՝ մեր ժողովրդից գողանում են հիշողությունը, Արարատ լեռը։
Շաբաթներ առաջ, հենց այստեղ Արարատի և Արագածի մասին բանավեճից, արդեն հասկացել էի, որ օվերտոնի պատուհան էբացվում՝ քիչ-քիչ թեման քննարկել։ Հիմա, այլևս, թշնամական հարձակումը գործում է Հայաստանի Հանրապետության դպրոցների, երեխաների դեմ։ Կաթիլ-կաթիլ ներարկվում է՝ Արարատն ի՞նչ կապ ունի մեզ հետ, Արագածն ի՞նչ կապ ունի մեզ հետ։ Գրականության և Պատմության սիրելի ուսուցիչներ, այսօր դուք գտնվում եմ թշնամական հարձակման թիրախում։
Հիշեք, վաղը դպրոցական ծրագրերից շիրազներին ու սևակներին հանելու են։ Եվ այն ուսուցիչների նման, որ գլուխները կախած, գյուղերում էրեխեքին տանում, նստեցնում են Նիկոլ Փաշինյանի թշնամական հայտարարությունները լսելու, դառնալու եք մեղսակից»,- ասել է պատգամավորը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում