Նեպալցի շերպա Կամի Ռիտան 28-րդ անգամ բարձրացել է Էվերեստի գագաթ եւ նոր համաշխարհային ռեկորդ սահմանել
Նեպալցի շերպա-ուղեկցորդ Կամի Ռիտան երեքշաբթի 28-րդ անգամ հաղթահարել է աշխարհի ամենաբարձր՝ Էվերեստի գագաթը, լեռ բարձրանալու թվով նոր համաշխարհային ռեկորդ սահմանելով, Թվիթերում տեղեկացրել է վերելքը կազմակերպող ընկերությունը՝ Seven Summit Treks-ը։
«Այսօր առավոտյան Կամի Ռիտա Շերպան անհավանական՝ 28-րդ անգամ հաջող բարձրացել է Էվերեստի գագաթը»,- տեղեկացրել է ընկերությունը։
Նշվել է, որ անցած ռեկորդը՝ 27 անգամ լեռան գագաթ բարձրանալով, նույնպես պատկանել է Կամի Ռիտային, որը լեռան գագաթ բարձրացել է մայիսի 17-ին։ Նրան են պատկանում նաեւ նախորդ՝ 22, 23 եւ 24-րդ վերելքները։
Առաջին վերելքը աշխարհի ամենաբարձր գագաթ տեղի է ունեցել 1953թ. մայիսի 29-ին շերպա Թենցինգ Նորգեյի եւ նորզելանդացի Էդմունդ Հիլարիի կողմից։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ