Ֆենտանիլը եղել է քաղցրավենիքի մեջ. Հայաստանի եւ ԱՄՆ քաղաքացիներ են ձերբակալվել. ՊԵԿ-ը մանրամասնում է
Հայաստան ներմուծված աննախադեպ քանակի ֆենտանիլ տեսակի թմրամիջոցը հայտնաբերվել է քաղցրավենիքի փաթեթի մեջ, որն ուղարկված է եղել ՀՀ քաղաքացի Է. Մ.–ի անունով։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը:
Աննախադեպ քանակի ֆենտանիլ տեսակի թմրամիջոցի մաքսանենգության դեպքի մասին ավելի վաղ հայտնել էր ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
«ՀՀ քաղաքացու անվամբ ներմուծված առաքանին, որում առկա քաղցրավենիքի փաթեթի միջից հայտնաբերվել է ֆենտանիլ տեսակի թմրամիջոցի 80 հաբ։ Հիշյալ առաքանին ստանալիս ՀՀ քաղաքացին ձերբակալվել է և տեղափոխվել բնակության վայր, որպեսզի նրա բնակարանում խուզարկություն անցկացվի։ Բնակարանում հայտնաբերվել է 2 հատ «Մակարով» տեսակի հրազեն` լիցքավորված մարտական փամփուշտներով։ Եղել են նաև բազմաթիվ օգտագործված ներարկիչներ` թմրամիջոցների հետքերով։ Հայտնաբերվել են նաև բազմաթիվ տարաներ` կրկին թմրամիջոցներով»,– ասված է հաղորդագրությունում։
Մեկ այլ դեպքում էլ Երևանում բնակվող ԱՄՆ քաղաքացու անվամբ Հայաստան է ներմուծվել թմրամիջոցի պարունակությամբ առաքանի։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է նշված քաղաքացու ինքնությունը, նա Ա.Ք.–ն է։ Վերջինիս անվամբ ներմուծվող առաքանու մեջ թաքցված է եղել 10.8 գրամ հերոին և թաքցված է եղել առաքանու իրերի մեջ։
ԱՄՆ քաղաքացին ձերբակալվել է այդ առաքանին ստանալիս։
Պարզվել է, որ այս 2 անձինք փոխկապակցված են միմյանց հետ։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում