ԱՄՆ-ում բեռնատարի վարորդը մխրճվել է Սպիտակ տան պարիսպների մեջ
Վաշինգտոնում բեռնատար մեքենան հարվածել է Սպիտակ տան պարիսպներին, Թվիթերի իր էջում տեղեկացրել է ԱՄՆ Գաղտնի ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Էնթոնի Գուլյելմին։ Բեռնատարի վարորդին բռնել են ոստիկանները, ժամանակավորապես փակվել են հատիոտն ճանապարհն ու անցուղիները։
Բեռնատարը անվտագ է համարվել։ Վաշինգտոնի ոստիկանության նախնական քննությունը ցույց է տվել, որ վարորդը կարող էր միտումնավոր հարվածել Լաֆայեթ հրապարակի պաշտպանական պատնեշներին։ Մեղադրանքները կներկայացվեն ԱՄՆ այգիների ոստիկանության կողմից՝ Գաղտնի ծառայության հետաքննության աջակցմամբ։
Fox 5 հեռուստաալիքը նշել է, որ վթարը տեղի է ունեցել ժամը 22-ին մոտ, Լաֆայեթ հրապարակի հյուսիսային մասում, 16-րդ փողոցում։ Փոխադրամիջոցը պատկանել է U-Haul ընկերությանը, որը վարձով բեռնատարներ է տրամադրում։
Մեքենայի զննության համար ոստիկանները ռոբոտ են օգտագործել։ Տեղի իշխանությունները տեղեկացրել են, որ միջադեպի հետեւանքով Գաղտնի ծառայության կամ Սպիտակ տան աշխատակիցներից ոչ մեկը չի տուժել։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում