Հրաչյա Հակոբյանը տեսե՞լ է տեսանյութը, որ Աշոտ Փաշինյանն ինքնակամ է նստել մեքենա
Տվյալ դեպքում որպես քեռի չեմ, որպես պատգամավոր եմ եւ չեմ ուզում որեւէ ձեւով միջամտեմ գործի նախաքննությանը: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի «առեւանգման» գործին:
Հարցին՝ Ձեզ չի՞ անհանգստացնում Աշոտի հետ կապված իրավիճակը, նա պատասխանեց. «Ոչ հրապարակային ես Աշոտի հետ խոսում եմ, զրուցում եմ, բայց քանի որ գործ ունենք իրավական գործընթացի հետ, չեմ ցանկանում որեւէ բան մեկնաբանել, որպեսզի ճնշում չգործադրվի»:
Դիտարկմանը, որ կադրերից երեւում է, որ Աշոտն ինքնակամ է գնացել ու նստել զոհված զինծառայողի մոր մեքենան, յսինքն դա առեւանգումը չի եղել, պատգամավորն արձագանքեց. «Դուք հիմա շարունակում ենք, փորձում եք ինձնից կորզել մեկնաբանություն, որը չեմ անելու»:
Նա չարձագանքեց նաեւ հարցին, թե արդյոք ճիշտ է համարում զոհված զինծառայողի մոր կալանավորումը:
Հիշեցնենք, որ Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների հարազատները, նրանց աջակցող քաղաքացիները մայիսի 20-ից անժամկետ նստացույց են անում կառավարության շենքի մոտ՝ պահանջելով ազատ արձակել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Մարտիրոսյանին, ով կալանավորվել է մեկ ամսով Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում