Եթե ոմանց թվում է, թե Արցախն իրենց կալվածքն է եւ ում ուզեն կարող են փոխանցել, չարաչար սխալվում են. պատգամավոր
Լեռնային Ղարաբաղը սոսկ տարածք չէ, այն հայրենիք է, օջախ է, եւ եթե ոմանց թվում է, թե այն իրենց սեփական կալվածքն է եւ ցանկության դեպքում ում ուզեն, կարող են փոխանցել չարաչար սխալվում են: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Մարսել Պետրոսյանը:
«Լեռնային Ղարաբաղի ողջ պատմությունը պայքար է, որը շարունակվում է նաեւ այսօր: Մեր խմբակցությունը պայքարել եւ պայքարելու է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները իրականացնելու համար: Մենք ոչինչ չենք խնայելու այդ նպատակի համար՝ անկախ այն բանից, թե ով ինչ տեսակետ ունի Լեռնային Ղարաբաղի մասին: Ես չեմ կարծում, որ ամեն ինչ կորած է, մենք կարող ենք վերստին պայքար սկսել եւ ապրել ու արարել այս հողում, ի հեճուկս մեր հակառակորդների, որոնք կապ չունի՝ կլինեն հարազատ, թե իրական»,- ասաց նա:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից