Ամեն ինչ անելու ենք, որ օր առաջ իշխանազրկվի հայրենիքը հանձնող այս իշխանությունը. Արծվիկ Մինասյան
Տարօրինակ է երբ ժողովրդավարական հռչակված երկրում ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմինն այսօր, սկսելով իր նիստերն, օրակարգում չի կարողանում ներառել հայ ժողովրդի համար բախտորոշ նշանակություն ունեցող հարցերի քննարկումը, որոնց վերաբերյալ երեկ Նիկոլ Փաշինյանը կատարել է հակապետական, կահաազգային և ապօրինի հայտարարություններ։ Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, ԱԺ ամբիոնից ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Երեկ կեսգիշերին Արցախի խորհրդարանը հանդես եկավ հայտարարությամբ։ Մենք՝ «Հայաստան խմբակցությունը, լիակատար սատարում ենք հայտնում Արցախի ժողովրդին և Արցախի խորհրդարանի Հայտարարությանը։ Բոլոր ջանքերը գործադրելու ենք, որպեսզի օր առաջ կասեցվի այս ազգակործան ընթացքը, որպեսզի օր առաջ իշխանազրկվի հայրենիքը հանձնող այս իշխանությունը։
Նիկոլ Փաշինյանին, որ հաճախ սիրում է տրամաբանական շղթաներ կառուցել, ուզում եմ այս ամբիոնից հրապարակային հարց տալ․ Հայաստանի Անկախության մասին հռչակագիրը, որը հետագայում բազմաթիվ հանրաքվեներով հաստատվել է, սևով սպիտակի վրա ամրագրել է՝ ՀՀ ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես ՀՀ Գերագույն խորհրդին։ ՀՀ Գերագույն խորհուրդը 1992 թվականի հուլիսի 8-ին կայացնում է որոշում՝ ՀՀ-ն կպաշտպանի Արցախի հարցի այն լուծումը, որը կընդունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, հետևողականորեն սատար կկանգնի ԼՂՀ-ին և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը, ՀՀ-ի համար անընդունելի կհամարվի միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթողթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում», - նշեց Մինասյանը։
Ինչպես ընդգծեց պատգամավորը, սա ՀՀ ժողովրդի անունից հրապարակված և առ այսօր առկա միակ լեգիտիմ հայտարարությունն է, և հետևաբար ի՞նչ իրավասությամբ է Նիկոլ Փաշինյանը կատարում հայտարարություններ։
«Ուզում եմ դիմել աշխարհասփյուռ հայ ժողովրդին և միջազգային հանրությանը․ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը չէ, Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի անունից Արցախը հանձնելու, Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու, արցախահայության, որոնց 90 տոկոսից ավելին նաև ՀՀ քաղաքացիներն են, իրավունքները ոտնահարելու որևէ իրավունք չունի։ Մենք կոչ ենք անում բոլոր առողջ ուժերին համատեղել ջանքերը՝ օր առաջ իշխանազրկելու հայրենադավ այս իշխանություններին», - եզրափակեց նա։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում