Թույլ մի տվեք, որ պատմության աղբարկղ նետվելիք իշխանությունը թերթի Հայաստանի պատմության վերջին էջը. պատգամավոր
Հայաստանի իշխանության աճպարությունները եւ մանիպուլյացիաները, սեփական անհեռատեսությունը եւ ապիկար քայլերը նախկինների վրա բարդելու չվերջացող զառանցանքները մեզ ամեն օր տանում են դեպի կործանանար հետեւանքներ: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության անդամ Գեղամ Ստեփանյանը:
«Սա էլ որերորդ անգամ մենք արտակարգ ռեժիմով հավաքվում ենք ոչ թե թշնամուն, այլ Մայր հայրենքիի իշխանության կործանարար հայտարարություններին պատասխանելու համար: Ընդամենը մի քանի տարի առաջ ամենավատ երազում անգամ հնարավոր չէր լինի պատկերացնել, որ Արցախի խորհրդրանը ստիպված է լինելու գրեթե ամեն ամիս զսպել Արցախն Արդբեջանի կազմում դիտարկող Հայաստանի իշխանությունների հայտարարություններին: Սա մղձավանջ է, ոչ ավելին: Հայաստանի իշխանության նպատակն արդեն պարզից էլ պարզ է, իսկ դուք՝ սիրելի հայրենակիցներ, ինչպե՞ս եք ապրելու հայրենիքը կորցրածի եւ 120 հազար հայրենակցի բախտի քմահաճույքին հանձնածի խարանով: Ինչպե՞ս եք արդարանալու պատմության առջե ձեր անտարբերության եւ անգործության համար: «Արցախը տանք ու պրծնենք» շինծու թեզն այսօր հասել է Սյունիքին, Գեղարքունիքին վաղն էլ հասնելու է ձեր տուն՝ խոստանալով, որ ապագա կա: Ամեն գնով կանգնեցրեք պատմության կործանարար ընթացքը, հակազդեք Արցախի վերջնական կորստին: Թույլ մի տվեք, որ պատմության աղբարկղ նետվելիք իշխանությունը թերթի Հայաստանի պատմության վերջին էջը»,- ասաց նա:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից