Հունաստանում իշխող կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում
Հունաստանի խորհրդարանական ընտրություններում իշխող «Նոր ժողովրդավարություն» (ND) պահպանողական կուսակցությունը վստահ հաղթանակ է տարել: Ինչպես մայիսի 22-ի գիշերը հայտնել է երկրի ՆԳՆ-ն, Հունաստանի գործող վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի կուսակցությունը կարողացել է ստանալ ընտրողների 40,8 տոկոսի աջակցությունը:
Այնուամենայնիվ, դա բավարար չէ ինքնուրույն կառավարություն կազմելու համար: Ավելի վաղ Միցոտակիսը հայտարարել է, որ մտադիր չէ կոալիցիա կազմել այլ կուսակցությունների հետ: Եթե նա չփոխի իր որոշումը, ապա հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին կնշանակվեն կրկնակի ընտրություններ։
Հունաստանի խորհրդարանական ընտրություններում քվեարկության նախնական արդյունքներով երկրորդ տեղում է գլխավոր ընդդիմադիր միավորումը՝ կառավարության նախկին ղեկավար Ալեքսիս Ցիպրասի արմատական ձախ ուժերի կոալիցիան (Syriza)՝ ձայների 20,1 տոկոսով:
Համահունական սոցիալիստական շարժումը (PASOK) հավաքում է ձայների 20,1 տոկոսը (երրորդ տեղը ընտրություններում):
Հունաստանում կրկնակի ընտրությունների անցկացման դեպքում հաղթող կուսակցությունը կստանա բոնուս՝ խորհրդարանում 50 լրացուցիչ մանդատի տեսքով: Դա ենթադրում են «Նոր ժողովրդավարություն» կուսակցության ընդունած օրենսդրական փոփոխությունները, որոնց գործողությունը, սակայն, չի տարածվել մայիսի 21-ի ընտրությունների վրա։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ