Ալիսիա Վիկանդերը, Իրինա Շեյքը, Նաոմի Քեմփբելն ու Ջիջի Հադիդը Կաննը գրավել են իրենց կերպարներով
Կարիմ Այնուսի Firebrand ֆիլմի ցուցադրության ժամանակ Կաննի կինոփառատոնի կարմիր գորգի վրա փայլել են դերասանուհի Ալիսիա Վիկանդերը եւ մոդելներ Իրինա Շեյքը, Նաոմի Քեմփբելն ու Ջիջի Հադիդը։
Դերասանուհին միջոցառմանը ներկայացել է իր զուգընկեր Մայքլ Ֆասբենդերի հետ։ Ալիսիան Louis Vuitton-ի՝ քարերով պատված զգեստով հայտնվել է բոլորի ուշադրության կենտրոնում։
Իրինա Շեյքը կարմիր գորգի վրա աչք է ծակել իր բավական անկեղծ տոպով, որն ուշադրություն էր գրավում նրա սլացիկ կազմվածքի վրա: Մոդելն իր տեսքը լրացրել է լայն կիսաշրջազգեստով, իսկ որպես շեշտադրություն հավելել լուսարձակների տակ շողշողացող տպավորիչ վզնոցը:
28-ամյա Ջիջի Հադիդը նույնպես ուշադրության է արժանացել Zac Posen-ի՝ յուրահատուկ ուրվագիծ ունեցող նրբագեղ զգեստով: Բաց ուսերը հնարավորություն են տալիս կենտրոնանալու պարանոցին փայլող ադամանդների վրա։
Նաոմի Քեմփբելը շքեղ տեսք ուներ Chanel FW22 Couture սպիտակ զգեստով։
Պայծառ լույսի ներքո շողացող օձիքը զարդարված էր արծաթյա փայլերով, որոնք արված են կարմիրի վրա:
Նաոմիին նկատել են սաուդցի կինոպրոդյուսեր Մուհամմեդ Ալ Թուրքիի ուղեկցությամբ՝ «Մարտինեզ» հյուրանոցից դուրս գալիս։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ