Սուդանում բախումների զոհերի թիվը հասել է 863-ի
Սուդանում բանակի եւ արագ արձագանքման ուժերի միջեւ բախումների հետեւանքով զոհված խաղաղ քաղաքացիների թիվը հասել է 863-ի: Այս մասին երկուշաբթի հայտնել է Սուդանի բժիշկների արհմիությունը։
«Քաղաքացիական բնակչության շրջանում բախումների հետեւանքով զոհերի թիվը հասել է 863-ի, վիրավորների թիվը՝ 3531-ի»,-կազմակերպության հայտարարությունը մեջբերում է Asharq հեռուստաալիքը: Անցյալ շաբաթ բժիշկները հայտնել են, որ հակամարտության զոհ է դարձել 833 մարդ, վիրավորվել է 3329 խաղաղ բնակիչ:
ՄԱԿ-ի տվյալներով՝ մայիսի 14-ի դրությամբ բախումների հետեւանքով զոհվել է 676, վիրավորվել է ավելի քան 5575 քաղաքացիական անձ։
Ինչպես հաղորդում է Al-Hadath հեռուստաալիքը, առավոտյան Սուդանի ՌՕՈւ-ն օդից մի քանի հարված է հասցրել մայրաքաղաքի հատուկջոկատայինների բազաներին: Հեռուստաալիքի տվյալներով՝ Հարթումում ռմբակոծությունը տեւել է առնվազն երկու ժամ։ Հաղորդվում է նաեւ Օմդուրման եւ Հյուսիսային Հարթում քաղաքների շրջանում պայթյունների ձայների մասին:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ