Կանադան շարունակում է օգնել Ուկրաինային և մարզել նրա զինվորներին ու օդաչուներին
Կանադան Ուկրաինային աջակցելու է այնքան երկար և այն չափով, որն անհրաժեշտ է Ռուսաստանի հետ նրա հակամարտության ժամանակ, ներառյալ ուկրաինացի զինվորների, հավանաբար, նաև օդաչուների, պատրաստումը, կիրակի հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, տեղեկացնում է Reuters-ը։
Հիրսոիմայում անցկացվող G7-ի գագաթնաժողովի ընթացքում Թրյուդոն հայտարարել է լրագրողներին, որ «մենք միշտ ձգտում ենք ավելին անել», երբ խոսքը վերաբերվում է Ուկրաինային աջակցելուն։
Երբ նրան հարցրեցին ուկրաինական զինվորականների պատրաստման մասին, նա հայտարարեց, որ Կանադան շարունակում է զինվորների ուսուցումը, որն առաջիկայում կարող է տարածվել նաև օդաչուների պատրաստման վրա։
ԱՄՆ նախագահը և բարձրաստիճան պաշտոնյաները ուրբաթ G7-ի առաջնորդներին հայտնել էին, որ Վաշինգտոնը սատարում է F-16 կործանիչների համար ուկրաինական օդաչուների պատրաստման համատեղ ծրագրերը։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ