Քիշնևում զանգվածային հանրահավաք՝ հօգուտ եվրաինտեգրման
Հազարավոր քաղաքացիներ էին այսօր առավոտյան դուրս եկել Քիշնևի Ազգային ժողովի հրապարակ՝ մասնակցելու «Եվրոպական Մոլդովայի ազգային ասամբլեայի» միջոցառմանը, տեղեկացնում է Moldpres-ը։
Երկրի հյուսիսից, հարավից ու կենտրոնից քաղաքացիները եկել էին հետևյալ բովանդակությամբ պաստառներով․ «Օկնիցան եվրոպական քաղաք է», «Եդինեցը եվրոպական քաղաք է», «Եվրոպական Մոլդովա», «Մենք ուզում ենք լինել Եվրոպական միության մաս»։
Բեմում տեղադրված բարձրախոսներից հայրենասիրական կոչով երգեր էին հնչում։
«Եվրոպական Մոլդովայի ազգային ասամբլեան» այսօր կկայանա Քիշնևի Ազգային ժողովի հրապարակում և 33 եվրոպական այլ քաղաքներում։ Եվրոպական խորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետլոսը մասնակցել է միջոցառմանը, որն անցկացվում է պետության ղեկավար Մայա Սանդուի նախաձեռնությամբ։
Միջոցառումը կազմակերպել է Մոլդովայի Հանրապետության կառավարությունը։ Այն կմիավորի երկրի եվրոպական ուղու կողմնակից քաղաքացիներին։
Ավելի ուշ կընդունվի «Եվրոպական Մոլդովա» բանաձևը։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ