Վախճանվել է ՌԴ ԳԲԿ նախարարի տեղակալ Պյոտր Կուչերենկոն
Շաբաթ՝ մայիսի 20-ին, 46 տարեկանում վախճանվել է ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Պյոտր Կուչերենկոն։ Այս մասին հայտնել է գերատեսչությունը՝ ավելացնելով, որ պաշտոնյան մահացել է՝ ռուսաստանյան պատվիրակության Կուբա կատարած գործուղումից վերադառնալիս, տեղեկացնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։
Գերատեսչության հայտարարության մեջ ճշտվում է, որ Կուչերենկոյի ինքնազգացողությունը վատացել է օդանավում, ինչի պատճառով այն վայրէջք է կատարել Մինվոդիում, սակայն բժիշկներն այդպես էլ չեն կարողացել օգնել պաշտոնյային։
2001-2006 թթ․-ին Պյոտր Կուչերենկոն գլխավորել է մի շարք կառույցներ՝ զբաղվելով սոցիալական և կրթական ոլորտներում հասարակական-պետական գործընկերության նախագծերի իրականացմամբ։ 2012 թվականից նա ղեկավարել է օրենսդրության, իրավունքի, դատարանի և քաղաքացիական հասարակության հարցերով զբաղվող հանձնաժողովը։
Գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալի պաշտոնը Կուչերենկոն զբաղեցրել է 2020 թվականից։ Բացի դրանից Պյոտր Կուչերենկոն պարգևատրվել է «Հայրենիքի հանդեպ ծառայությունների II աստիճանի» մեդալով և Ռուսաստանի Դաշնության 2-րդ կարգի իսկական պետական խորհրդական էր։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ