Երևանի և Բաքվի միջև ուղիղ բանակցությունները չափազանց կարևոր են՝ անկախ նրանից՝ որտեղ են դրանք տեղի ունենում. Պետդեպ
ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է մայիսի 19-ին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի, ինչպես նաև երկու երկրների ղեկավարների՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ կայանալիք հանդիպումներին. համապատասխան մեկնաբանությունն արել է Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը:
«Մենք շարունակում ենք ապահովել Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունն ու ներգրավվածությունը մինչ այս երկու երկրներն աշխատում են կայուն և արժանապատիվ խաղաղություն ապահովելու համար:
Մենք ողջունում ենք տեղեկություններն առ այն, որ կողմերը պատրաստվում են շարունակել ներգրավված մնալ այս քննարկումներում, և մենք վերահաստատում ենք մեր համոզմունքն առ այն, որ խաղաղությունը հասանելի է, և որ ուղիղ երկխոսությունն առանցքային է այս խնդիրների լուծման համար:
Մեր տեսակետն այն է, որ կողմերի միջև ուղիղ բանակցությունները չափազանց կարևոր են, և մենք ուրախ ենք տեսնել, որ դրանք կայանում են՝ անկախ նրանից, թե որտեղ են դրանք տեղի ունենում՝ Արլինգթոնում, Բրյուսելում, Մոսկվայում: Մեր աջակցությունն այս ջանքերով կշարունակվի»,- ասել է Պատելը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում