Սոբյանինը թռչնագրիպի պատճառով կարանտին է սահմանել Մոսկվայի մի քանի շրջաններում
Մոսկվայի հարավային եւ հարավարեւելյան վարչական շրջանների մի քանի շրջաններում թռչնագրիպի պատճառով կարանտին է հայտարարվել, համապատասխան կարգադրությունները հրապարակվել են Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի կայքում:
«Սահմանել սահմանափակող միջոցառումներ (կարանտին) սույն կարգադրության մեկ կետում նշված էպիզոոտիկ օջախի, սպառնացող գոտու եւ դիտարկման գոտու սահմաններում՝ մինչեւ կանխարգելիչ, ախտորոշիչ, սահմանափակող եւ այլ միջոցառումների իրականացման կանոններով նախատեսված թռչունների բարձր ախտածին գրիպի օջախի տարածումը կանխարգելելուն եւ վերացմանն ուղղված միջոցառումների իրականացումը»,-ասվում է քաղաքապետի կարգադրության մեջ:
Նշվում է, որ նման որոշում է կայացվել Օրեխովո-Բորիսովո Սեվերնոյե եւ Բրատեեւո շրջանների տարածքում թռչունների բարձր ախտածին գրիպով վայրի թռչունների հիվանդության դեպքերի հայտնաբերման կապակցությամբ:
Վտանգի տակ գտնվող գոտի-շրջանների ցանկում են Օրեխովո-Բորիսովո Սեվերնոյե եւ Հարավային, Զյաբլիկովո, Բրատեեւո, Կապոտնյա, Մարյինո, Լյուբլինո, Պեչատնիկի, Նագատինսկի, Նագատինո-Սադովնիկի, Մոսկվորեչյե-Սաբուրովո, Ցարիցինո, Բիրյուլեւո Արեւելյան եւ Արեւմտյան, Չերտանովո հյուսիսային եւ կենտրոնական շրջանները։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ