Բորելն առաջարկել է 3,5 մլրդ եվրոյով ավելացնել Ուկրաինային ռազմական օգնության համար խաղաղության հիմնադրամի ծավալները
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն առաջարկել է 3,5 մլրդ եվրոյով ավելացնել Խաղաղության եվրոպական հիմնադրամի ծավալները, որից ֆինանսավորվում է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Ուկրաինային աջակցելու կապակցությամբ EPF-ն կուտակված միջոցները ծախսել է շատ ավելի արագ, քան նախատեսված էր ի սկզբանե, ուստի եվրոպական դիվանագիտության ղեկավարը նման խնդրանքով դիմել է ԵՄ անդամ երկրների կառավարություններին, նշել են գործակալության զրուցակիցները: Բրյուսելը ցանկանում է վստահ լինել, որ հիմնադրամի միջոցները կբավականացնեն եւ՛ Ուկրաինային աջակցելու, եւ՛ այլ երկրներին օգնելու համար։
Խաղաղության եվրոպական հիմնադրամը արտաբյուջետային գործիք է, որի ընդհանուր ծավալն այժմ կազմում է գրեթե ութ միլիարդ եվրո: Դրանից ԵՄ անդամ երկրները կփոխհատուցեն այն միջոցների մի մասը, որոնք նրանք փոխանցում են Ուկրաինային։ Այս պահի դրությամբ հիմնադրամից Ուկրաինային ռազմական օգնության համար արդեն ծախսվել է մոտ 4,6 մլրդ եվրո։
Եվրոպական Խաղաղության հիմնադրամի շնորհիվ ԵՄ-ն աջակցում է նաեւ այլ երկրների, ինչպիսիք են Մոզամբիկը, Վրաստանը, Մոլդովան, Մալին, Սոմալին, Նիգերը, Հորդանանը, Բոսնիա եւ Հերցեգովինան, Լիբանանը եւ Մավրիտանիան։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ