Գուտի․ «Մանչեսթեր Սիթին» կատարյալ խաղաց, իսկ «Ռեալը» չէր հասկանում՝ ինչ հակադրել
Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին մեկնաբանել է Արքայական թիմի կրած 0:4 հաշվով պարտությունը Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում։
«Ես չտեսա «Ռեալին» խաղադաշտում։ Պարզ էր, որ «Ռեալը» չի ստանա գնդակ վերահսկելու հնարավորություն, իսկ «Մանչեսթեր Սիթին» շատ կգրոհի։ Մի քանի դրվագներում Անչելոտիի թիմը դիմեց պրեսինգի, բայց կազմակերպված չէր։
«Մանչեսթեր Սիթին» կատարյալ խաղաց, իսկ «Ռեալը» չէր հասկանում՝ ինչ հակադրել եւ չափազանց վատ խաղաց։ Տիբո Կուրտուան էր սեյվեր կատարում։ Միայն Անչելոտին չէ մեղավոր։ Բոլորն են մեղավոր»,- Գուտիի խոսքը մեջբերում է La Razоn-ը։
Հունիսի 10-ին Ստամբուլում անցկացվելիք եզրափակիչում «Մանչեսթեր Սիթիի» մրցակիցը կլինի Միլանի «Ինտերը», որը պայքարից դուրս էր թողել «Միլանին» (2:0, 1:0):


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից