Ընդդիմությունը չկարողացավ մրցակցություն ապահովել. Սատանովսկին գնահատել է Էրդողանի և Քըլըչդարօղլուի շանսերը
Թուրքիայում մայիսի 14-ին կայացած նախագահական ընտրությունների ժամանակ երկրի գործող ղեկավար Էրդողանը հավաքել է ձայների 49,35%-ը, իսկ ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ապահովել է ընտրողների 45%-ի աջակցությունը։ ATA դաշինքի երրորդ թեկնածու Սինան Օգանը ստացել է 5,22%: Թեկնածու Մուհարեմ Ինջեն, ով հանել է իր թեկնածությունը, ստացել է ձայների 0,43%-ը։ Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուներից մեկը պետք է ստանար 50% գումարած մեկ ձայն։ Մայիսի 28-ին նշանակվել է քվեարկության երկրորդ փուլ։
Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին News.am-ին տված հարցազրույցում ասաց, որ ընդդիմությունը չկարողացավ մրցակցություն ապահովել՝ չնայած կանխատեսումներին, որ այն կարող էր հաղթել։
«Ընդդիմությունն արեց այն, ինչ կարող էր։ Էրդողանն արեց այն, ինչ կարող էր։ Հետո պարզվեց, որ ընդդիմությունը չի հաղթել։ Այն չի կարողանա փակել բացն Էրդողանի հետ, այդպես չի լինում։ Էրդողանը նաև մեծամասնություն ունի խորհրդարանում։ Եթե նույնիսկ ընդդիմությունը հրաշքով հաղթի, չի կարող իշխանություն ձեւավորել։ Եվ այդ դեպքում ինչո՞ւ պետք է մարդիկ քվեարկեն դրա օգտին»,- հավելեց փորձագետը։
Հավանականությունը, որ նախագահի երրորդ թեկնածու Սինան Օգանի ընտրողները, որոնք հավաքել են ավելի քան 5%, կքվեարկեն Քիլիչդարօղլուի օգտին, Սատանովսկին պատկերավոր կերպով համեմատեց նրա հետ, որ «եթե Ալիևը որոշեր Ղարաբաղը տալ Հայաստանին, և ընդ որում, ամբողջը՝ և՛ լեռնային, և՛դաշտայինը»։
«Այսպիսով, այս թեմայի շուրջ երևակայելն անիմաստ է: Այդ թեկնածուն (Օգան — խմբ.) ատում է ընդդիմությունը, այդ թվում՝ անձամբ Քըլըչդարօղլուին։ Նա նրանց հետ այնպես է վիճել, որ չի միացել միասնական ընդդիմությանը։ Եթե նա միանար նրանց, ընդդիմությունը կհաղթեր»,- ընդգծեց նա։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում