Մասկը կարծում է, որ պետք է լրջորեն վերաբերվել Թայվանի հետ վերամիավորվելու Չինաստանի ծրագրերին
Գործարար Իլոն Մասկի կարծիքով՝ իրավիճակը Թայվանի շուրջ զարգանում է «որոշակի անխուսափելիությամբ» եւ կարող է հանգեցնել բացասական հետեւանքների ամբողջ աշխարհի ընկերությունների համար։ Այս մասին նա ասել է երեքշաբթի, CNBC հեռուստաալիքի հարցազրույցում։
«Չինաստանի պաշտոնական քաղաքականությունն այն է, որ Թայվանը պետք է ինտեգրվի։ Այստեղ տողատակ չկա։ Ես կարծում եմ, որ կա որոշակի անխուսափելիություն այդ իրավիճակում»,- ասել է նա։
Մասկը նշել է, որ իրադարձությունների նման զարգացումը կարող է հանգեցնել բացասական հետեւանքների ե՛ւ իր Tesla ընկերության համար, որը կիսահաղորդիչներ է գնում թայվանյան TSMC-ից (Taiwan Semiconductor Manufacturing Company), ե՛ւ այլ արեւմտյան ընկերությունների համար։ «Չինական տնտեսությունը եւ գլոբալ տնտեսությունը սիամյան երկվորյակներ են,- շարունակել է նա։- Դրանք բաժանելը նույնն է, թե բաժանել սիամյան երկվորյակներին։ Եվ ամենից վատ կլինի անգամ ոչ թե Tesla-ն, ես չգիտեմ, թե այդ ժամանակ որտեղից iPhone վերցնենք։ Apple [ընկերությունը] վերջերս սկսել է արտադրություն հիմնել Հնդկաստանում, բայց դրանք մանր բաներ են»։
Ուղիղ հարցին, թե արդյոք սպասում է հակամարտություն Թայվանի պատճառով, Մասկը, սակայն, չի պատասխանել։ «Ես միշտ ասել եմ, որ դա (Թայվանի վերամիավորումը) նրանց քաղաքականությունն է։ Եվ նրանց այդ խոսքերին պետք է լուրջ վերաբերվել»,- ավելացրել է նա։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ