Թուրքիայի նախապայմանները հաստատ չեն փոխվելու ո՛չ Քըլըչդարօղլուի, ո՛չ Էրդողանի օրոք․ Մուշեղ Խուդավերդյան
«Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն նշել է, որ ընտրություններում հաղթանակից հետո շարունակելու են ռուսների հետ հարաբերությունը պահպանել, սակայն փաստն այն է, որ դա չի լինելու այն ձևաչափը, որը ներկայում կա Էրդողանի օրոք»,-Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը։
էրդողանի վարկանիշը, ըստ մեր զրուցակցի, Թուրքիայում զգալիորեն ընկած է և ընտրութունների առաջին փուլի արդյունքը, ըստ նրա, նույնպես դա ցույց տվեց․ հետընտրական հնարավոր լարվածության մասին խոսելով թուրքագետը չբացառեց հեղափոխության հեռանկարը։
Հարցին, թե՝ ինչ կփոխվի Հայաստանի հետ հարաբերության պարագայում՝ թեկնածուներից որևէ մեկի հաղթանակի դեպքում Մուշեղ Խուդավերդյանն ասաց․ «Հայ -թուրքական հարաբերությունների տեսանկյունից երկու թեկնածուների պատկերացնումները շատ չեն տարբերովում․ Թուրքիայի նախապայմանները հաստատ չեն փոխվելու ո՛չ Քըլըչդարօղլուի, ո՛չ Էրդողանի օրոք, սակայն Քըլըչդարօղլուն վերջերս նշեց, որ «Զանգեզուրի միջանցք»-ի կարիք չկա, իսկ Էրդողանը նշում է, որ պետք է լինի «Զանգեզուրի միջանցք»։
Մեր զորւցակցի խոսքով՝ հայ-թուրքական սահմանի բացման գինն այն է լինելու, որ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Մանրամասն՝ տեսանյութում։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում