Աղտոտված օդը ոչնչացնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի եվրոպական օբյեկտները
Ազոտի օքսիդները եւ օդի վնասակար մասնիկները ոչնչացնում են Եվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակի պատմական շենքերի մակերեսները: Հուշարձաններին սպառնում է կոռոզիա, աղտոտվում է նաեւ կրաքարը։ Նման եզրակացության են եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները Խորվաթիայում, Գերմանիայում եւ Իտալիայում շրջակա միջավայրի վիճակի եւ պահպանվող օբյեկտների միջեւ կապը գնահատելուց հետո:
Վերջին տարիներին մթնոլորտում վնասակար գազերի կոնցենտրացիան փոքր-ինչ նվազել է, բայց հուշարձանների համար, միեւնույն է, ռիսկեր կան: Պետք է ծախսել լրացուցիչ գումար։ Օրինակ՝ Կոլիզեումի աղտոտված կրաքարային մակերեսի վերանորոգումն արժե տարեկան 680 հազար եվրո։
Հարավային Եվրոպայում օդը կարող է աղտոտել բեռնատար նավերի արտանետումները եւ Սահարայի փոշին:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի օբյեկտները պահպանելու եւ դրա հետ կապված ծախսերը նվազեցնելու համար արժե ավելի ակտիվորեն պայքարել օդի աղտոտվածության հետեւանքների դեմ։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ