Գվարդիոլա․ Հրաշալի հանդիպում անցկացրինք
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է 3:0 հաշվով հաղթանակը Լիվերպուլի «Էվերտոնի» նկատմամբ Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի արտագնա խաղում։
«Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի երկու հանդիպումների միջեւ անցկացրինք բարդ հանդիպում «Էվերտոնի» հետ։ Այս թիմը մեկ շաբաթ առաջ հինգ գոլ է խփել «Բրայթոնին», բայց մենք կարողացանք առաջին րոպեից վերահսկողության տակ վերցնել խաղը եւ հրաշալի հանդիպում անցկացնել։
Մրցակիցը խորքից էր պաշտպանվում ամբողջ հանդիպման ընթացքում, բայց դա չէր խանգարում մեզ ազատ գոտիներում գրոհել։ Ամեն հաղթանակը մեզ ուժ է տալիս հաջորդ խաղի համար։
Առջեւում «Ռեալի» հետ պատասխան հանդիպումն է։ Ես ֆուտբոլիստներին հորդորել եմ հանգստանալ, թուլանալ եւ անել այն, ինչ անում են արդեն մի քանի մրցաշրջան»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 17-ին։ Մադրիդում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1:1:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից