Լուկաշենկոն չի մասնակցել պետական տոնի միջոցառմանը. տեղեկություն կա, որ նա հիվանդ է
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Պետական դրոշի, զինանշանի եւ օրհներգի օրը չի ներկայացել հանրությանը, տեղեկացրել են բելառուսական եւ միջազգային մի քանի պարբերականներ եւ բլոգներ։
Շնորհավորանքը Լուկաշենկոյի անունից հրապարակվել է նախագահի կայքում, բայց տոնական արարողության ժամանակ այն ընթերցել է վարչապետ Ռոման Գոլովչենկոն։
Ինչպես նշել է «Սպեկտր» պարբերականը, վերջին երկու տարիներին Լուկաշենկոն անձամբ է ներկա եղել այս տոնակատարությանը։ Նախկինում այս տոնը կոչվում էր «Պետական զինանշանի եւ պետական դրոշի օր», բայց ապրիլի 12-ին անվանման մեջ ավելացվել է օրհներգ բառը։
Վերջին անգամ Բելառուսի նախագահը հանրության մեջ հայտնվել է մայիսի 9-ին, Մոսկվայում, Հաղթանակի զորահանդեսում։
Այն ժամանակ լրագրողներն ուշադրություն էին դարձրել այն հանգամանքին, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ինչ-որ բան այնպես չէ։ Նա թորշոմած տեսք ուներ, չկարողացավ անցնել 300 մետր Կարմիր հրապարակով, ստիպված էր օգտվել էլեկտրամեքենայից։
Ձեռքին վիրակապ կար, որը սովորաբար դրվում է, երբ ներերակային միացում է արվում։ Լուկաշենկոն չի մնացել Վլադիմիր Պուտինի եւ Մոսկվա եկած մյուս ղեկավարների հետ ճաշին։
Երեկոյան նա թռել է Մինսկ եւ հակառակ ավանդույթի՝ ելույթ չի ունեցել մայիսի 9-ի հանդիսավոր արարողությանը։ Լուկաշենկոյի փոխարեն, բայց նրա հանձնարարությամբ, նրա ելույթն ընթերցել է պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը։
Դումայի ԱՊՀ գործերի կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հաստատել է «Պոդյոմ» պարբերականին, որ Լուկաշենկոն հիվանդ է, բայց թե ինչով՝ չի ասել։
«Այնտեղ գերբնական որեւէ բան չկա, քովիդ չէ։ Պարզապես մարդը հիվանդացել է։ Չնայած մարդը հիվանդացել է, իր պարտքն է համարել գալ Մոսկվա, իսկ հետո նույն օրը երեկոյան միջոցառում է անցկացրել Մինսկում։ Հավանաբար, որոշակի հանգստի կարիք ունի, այս է ամենը»,- ասել է Զատուլինը։
Այլ ԶԼՄ-ները ավելի վաղ տեղեկացրել էին, որ Լուկաշենկոյի օրգանիզմում լուրջ խանգարում է եղել, որն առաջ է բերել էնդոկրին համակարգի եւ սրտի հիվանդություններ։ Լուկաշենկոյի բուժման համար բազմիցս Մինսկ են մեկնել բժիշկներ Մոսկվայից, մասնավորապես՝ Բակուլեւի անվան կենտրոնից։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի