Քենիայի ազգային արգելոցում վեց առյուծ է սպանվել
Վեց առյուծ է սպանվել Քենիայի հարավում գտնվող ազգային արգելոցում, ինչը հարված է հասցրել բնության պահպանման ջանքերին և զբոսաշրջության ինդուստրիային, որը ազգային տնտեսության գլխավոր հենարանն է, տեղեկացնում է Reuters-ը։
Քենիայի վայրի բնության պահպանման ծառայությունը հաղորդել է, որ առյուծները սպանվել են Ամբոսելի ազգային արգելոցի մերձակայքում գտնվող գյուղերի շրջակայքի այծերի ու շան վրա։
«Ցավոք, սա եզակի միջադեպ չէ, քանի որ վերջին շաբաթվա ընթացքում ևս չորս առյուծ է սպանվել»,- ասվում է հաղորդման մեջ։ Արգելոցի ներկայացուցիչները հանդիպել են տեղի հանրության հետ, որպեսզի լուծում գտնեն կենդանիների և հանրության անդամների միջև կրկնվող կոնֆլիկտների համար, սակայն հայտնի չէ, որևէ համաձայնություն եղել է, թե՝ ոչ։
Քենիայի բնական արգելոցների տարածքում ապրող բնակիչները հաճախ են բողոքում, որ առյուծներն ու այլ գիշատիչներ սպանում են ընտանի կենդանիներին, քանի որ մարդիկ և վայրի բնությունը մրցակցում են տարածքի և պաշարների համար։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ