Ուկրաինացի երեխաների արտաքսումը Ռուսաստանի կողմից ռազմական հանցագործություն է․ ԵԱՀԿ
Ռուսաստանը ռազմական հանցագործություն է իրականացրել՝ Ուկրաինայից դուրս բերելով ուկրաինացի երեխաներին։ Այս մասին ասվում է ԵԱՀԿ-ի զեկույցում: «Ռուսաստանի եւ նրա կողմից վերահսկվող տարածքներ արտաքսումները նույնպես կարող են մարդկության դեմ ուղղված հանցագործություններ համարվել։ Ստույգ թվերն առայժմ անհասկանալի են մնում, սակայն մասշտաբային տեղաշարժերի փաստը չի վիճարկվում ո՛չ Ուկրաինայի, ո՛չ Ռուսաստանի կողմից»,-ասել են իրավական հարցերով երեք փորձագետներ Լատվիայից, Նորվեգիայից եւ Չեխիայից, որոնց ԵԱՀԿ 57 անդամ պետություններից 45-ը հանձնարարել է հետաքննել Մոսկվայի հասցեին մեղադրանքները:
ԵԱՀԿ-ն կոչ է արել Ռուսաստանին անհապաղ դադարեցնել երեխաների դուրսբերումն Ուկրաինայից եւ նշել, որ Միջազգային քրեական դատարանը նույնպես հետաքննում է այդ հարցը: Մարտին Հաագայի դատարանը Վլադիմիր Պուտինին, ինչպես նաեւ ՌԴ նախագահին առընթեր Երեխաների իրավունքների հարցերով լիազոր Մարիա Լվովա-Բելովային կալանավորելու օրդեր է տվել։ Նրանք կասկածվում են ռազմական հանցագործությունների, մասնավորապես՝ ուկրաինացի երեխաներին Ռուսաստան ապօրինի արտաքսելու մեջ։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի