Ջերմուկ․ Սամուել Սեւյանը երկրորդ հաղթանակը տարավ եւ միանձնյա առաջատարն է
Ջերմուկում տեղի ունեցավ Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի երկրորդ տուրը։ Ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սեւյանը հաղթեց ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոյին եւ 2 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Հայաստանի ներկայացուցիչ Ռոբերտ Հովհաննիսյանը պարտության մատնեց գերմանացի Ֆրեդերիկ Սվանեին եւ 1,5 միավորով երկրորդն է։ Նույնքան միավոր ունի հնդիկ Նարայանան, որը երկրորդ տուրում ոչ ոքի խաղաց իրանցի Տաբատաբաեի հետ։
Հայկ Մ․ Մարտիրոսյանը (Հայաստան) ոչ ոքի խաղաց Չեխիայի ներկայացուցիչ Նգույենի հետ եւ վաստակել է մեկ միավոր։ Արթուր Դավթյանը միավորը կիսեց ուզբեկ Նոդիրբեկ Յակուբոեւի հետ եւ ունի կես միավոր։
Մրցաշարում կանցկացվի 9 մրցափուլ։ Մրցանակային հիմնադրամը 4 միլիոն դրամ է: Մրցաշարի գլխավոր հովանավորն է Ստեփան Ավագյանի ընտանիքը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից