Գերմանիայի զենքը չպետք է օգտագործվի Ռուսաստանին հարվածելու համար. Շոլց
Ուկրաինան չպետք է կիրառի Գերմանիայի մատակարարած զենքը ռուսական տարածքները գնդակոծելու համար։ Այս մասին ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ ելույթ ունենալով Բերնդորֆում հասարակության հետ երկխոսության շրջանակում։
Գերմանիայի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Կիեւին այդպիսի պահանջներ են ներկայացրել նաեւ Արեւմուտքի մյուս երկրները, որոնք Ուկրաինա զենք են մատակարարում։ Շոլցի խոսքով՝ Ուկրաինային օգնությունն անհրաժեշտ է, սակայն այն չպետք է հանգեցնի թեժացման եւ այն բանին, որ ՆԱՏՕ-ն մասնակցի հակամարտությանը։
Միացյալ Նահանգները եւս պաշտոնապես հայտարարել են, որ ամերիկյան զենքը չպետք է օգտագործվի Ռուսաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքին հարվածելու համար։
Գերմանիայի կանցլերը նշել է, որ Բեռլինը լուծում է Կիեւին զենք տրամադրելու հարցերը միայն դաշնակիցների հետ համաձայնեցնելով։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի