Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Սպորտ

Ինչ է կատարվում եվրոպական առաջնություններում

Եվրոպական ամենաուժեղ հինգ ֆուտբոլային առաջնություններում թեժ պայքար է ընթանում եւ արդեն իսկ պարզ է, թե որ թիմերն են պայքարելու չեմպիոնության եւ Չեմպիոնների լիգայի գոտում հայտնվելու համար, եւ որ ակումբներն են փորձելու տեղը պահպանել ուժեղագույնների խմբում:

ԱՆԳԼԻԱ

Անգլիայում տեղի ունեցած իններորդ տուրը նշանավորվեց Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» խայտառակ պարտությամբ առաջնության նորեկ «Հադերսֆիլդ Թաունից»: Մոուրինիոն իր անհասկանալի մարտավարությամբ եւ դժգույն խաղով վաղուց էր արժանի այս պարտությանը: Ի դեպ, Մխիթարյանը խաղադաշտ մտավ, երբ թիմն արդեն պարտվում էր 2:0 հաշվով:

«Չելսին», «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը» եւ «Տոտենհեմը» հաղթանակներ տարան, իսկ տոտենհեմցիները հաղթեցին սկզբունքային մրցակից «Լիվերպուլին»:

Եւ եթե չնախատեսված սենսացիոն իրադարձություններ տեղի չունենան, ապա արդեն իսկ այսօր կարելի է պնդել, որ չեմպիոն այս մրցաշրջանում դառնալու է «Մանչեսթեր Սիթին», եւ ոչ միայն այն պատճառով, որ երկրորդ տեղից առաջ է անցել հինգ միավորով, այլ որ ցուցադրում է գեղեցիկ եւ բոլոր թիմերից անհամեմատ ուժեղ ֆուտբոլ:

Անգլիայում ուժեղագույնների խմբում տեղը պահպանելու համար կպայքարի 7-8 թիմ, եւ նրանց շարքում Ուեյն Ռունիի նոր թիմը՝ «Էվերտոնը», որն այժմ 18-րդ տեղում է:

ԻՏԱԼԻԱ

Իններորդ տուրում ամենաառանցքայինը «Նապոլի»-«Ինտեր» հանդիպումն էր, որն անցավ դիտարժան պայքարում եւ ավարտվեց առանց խփած գոլերի: Իսկ ահա «Լացիոն», «Ռոման» եւ «Յուվենտուսը» հաղթանակներ տարան եւ մոտեցան առաջատարներին:

Եթե Անգլիայում կարող ենք պնդել, թե որ թիմը չեմպիոն կդառնա, ապա Իտալիայում թեժ պայքար է ընթանալու չեմպիոնության համար «Նապոլիի» եւ «Յուվենտուսի» միջեւ, որին կարող է միջամտել նաեւ «Ինտերը»: Այժմ «Նապոլին» վաստակել է 25, «Ինտերը»՝ 23, իսկ «Յուվենտուսն» ու «Լացիոն» 22-ական  միավոր:

Առաջնությունը չափազանց անհաջող է սկսել նորեկ «Բենեվենտոն»՝ ինը խաղ եւ ինը պարտություն: Ամենայն հավանականությամբ, այս թիմը չի կարող ամրապնդվել ուժեղագույնների խմբում: Թույլ են մեկնարկել նաեւ եւս վեց թիմ, որոնք վաստակել են 5-6 միավոր, որոնց թվում է նաեւ «Ուդինեզեն»:

ԻՍՊԱՆԻԱ

Այս երկրի առաջնությանը քաղաքականության միջամտությունը չափից դուրս մեծ է: Դեռ առաջնության ամենասկզբից ակնհայտ դարձավ, որ խնդիր է դրվել ամենաբարձր մակարդակով ապահովել «Բարսելոնայի» չեմպիոնությունը: Ինչո՞ւ, կհարցնեն շատերը: Պատասխանը պարզ է, «Բարսելոնայի» անհաջողությունն առաջնությունում կմեծացնի Կատալոնիայի անկախության կողմնակիցների թիվը, իսկ ֆուտբոլը, ավելի ճիշտ կատալոնյան թիմը, ըստ իսպանական իշխանությունների, կարող է դառնալ այն առանցքը, որը կարող է մեղմել անկախականների տրամադրությունները:

Առաջնության հենց սկզբից որոշեցին որակազրկել Ռոնալդուին հինգ խաղով, «Ռեալի» խաղը կոտրում էին մրցավարական անհեթեթ որոշումներով, իսկ ահա «Բարսելոնայի» մրցակիցները գրեթե չեն դիմադրում, իսկ ով փորձում է դիմադրել, արժանանում է մրցավարների պատժին: 

Այս տւորւմ «Մալագայի» դարպասը խփած «Բարսելոնայի» առաջին գոլը առաջնությունում կատարվող զզվելի իրադարձությունների մարմնացումն էր: Գնդակը մոտ մեկ մետր արդեն դուրս էր դիմային գծից, բայց մրցավարները դա չնկատեցին եւ թույլ տվեցին շարունակել խաղը եւ հաշվեցին գոլը:

Եթե ոչինչ չփոխվի Իսպանիայում, ապա «Բարսելոնային» չեմպիոն են հռչակելու, եւ այս իրավիճակում լրջորեն անդրադառնալ առաջնությանը, կարծում ենք, որեւէ իմաստ չունի: «Բարսելոնան» հիմա ամենաթույլն է վերջին տարիների համեմատ, բայց դա չի խանգարի այս թիմին դառնալու չեմպիոն:

ԳԵՐՄԱՆԻԱ

Գերմանական առաջնության առաջատար թիմերի խաղում այս տարի անկում է նկատվում, ինչն արտացոլվում է մրցաշարային աղյուսակում: «Բորուսիան», «Բավարիան» եւ «Լայպցիգը» առաջ են անցել մյուս թիմերից եւ կպայքարեն չեմպիոնության համար, չնայած անկայուն խաղ են ցուցադրում:

Այս մրցաշրջանում տեղը Բունդեսլիգայում պահպանելու համար կպայքարեն «Քյոլնը», «Վերդերը», «Համբուրգը», «Ֆրայբուրգը» եւ «Վոլֆսբուրգը»:

ՖՐԱՆՍԻԱ

Ֆրանսիայում երեկ կայացավ «Մարսել»-ՊՍԺ կարեւոր եւ հետաքրքիր հանդիպումը, որն ավարտվեց 2:2 հաշվով: Այս տարի ֆրանսիական առաջնությունն անհամեմատ հետաքրքիր է, քանի որ ՊՍԺ-ն շատ հաճախ լուրջ դիմադրության է հանդիպում, այսուհանդերձ, մեծ է հավանականությունը, որ Փարիզի թիմը կրկին չեմպիոն կդառնա:

ՊՍԺ-ն ինը տուրից հետո «Մոնակոյից» առաջ է անցել չորս միավորով, իսկ Ռանիերիի «Նանտից»՝ վեց միավորով:

Ի դեպ, Կլաուդիո Ռանիերին, որին հեռացրին «Լեսթերից», «Նանտին» դարձրել է ֆրանսիական առաջնության առաջատարներից մեկը, իսկ «Լեսթերը» պայքարում է տեղը Անգլիայի առաջնության Պրեմիեր լիգայում պահպանելու համար:

Top-News.am