Իրանի խորհրդարանն արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի նախարարին իմփիչմենթ է հայտարարել
Իրանի արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի նախարար Ռեզա Ֆաթեմի Ամինը կիրակի եկել է խորհրդարան՝ իր իմփիչմենթի հետ կապված։ Հետաքննության անցկացումը պայմանավորված է ավտոմեքենաների գնի եւ արդյունաբերական արտադրության ծախսերի սրընթաց աճով, տեղեկացրել է Tasnim-ը։
Ֆաթեմի Ամինը կիրակի ներկա է եղել խորհրդարանի բաց նիստին եւ ամբիոն է բարձրացել, որպեսզի պատասխանի մի շարք օրենսդիրների հարցերին, որոնք դժգոհ են նախարարության աշխատանքից եւ արդյունաբերության ոլորտի վատ կառավարումից։
Նիստի ավարտին խորհրդարանականները նախատեսում են քվեարկել նախարարի հրաժարականի հարցը։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ներկա է եղել իմփիչմենթի վերաբերյալ նիստին, որպեսզի պաշտպանի իր նախարարին։
Իրանի սահմանադրության համաձայն՝ օրենսդիրները կարող են իմփիչմենթ հայտարարել նախարարներին, երբ դա անհրաժեշտ համարեն։ Իմփիչմենթի մասին միջնորդություն կարող է արվել, եթե հավաքվի տասից ոչ պակաս ստորագրություն։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում