ԱՄՆ-ն մեղադրել է ռուս օդաչուներին Սիրիայում ագրեսիվ պահվածքի մեջ
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ, գնդապետ Ջո Բուչինոն հայտարարել է, որ ռուս օդաչուները փորձել են «օդային մարտ» վարել ամերիկյան ինքնաթիռների հետ Սիրիայի երկնքում, ինչը, նրա խոսքով, «ավելի ագրեսիվ պահվածքի վերջին մոդելի» մի մասն է կազմում, տեղեկացրել է CNN-ը։
Նման փորձեր կատարվել են մի քանի անգամ, հավաստիացրել է Բուչինոն։
Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ ռուս օդաչուները, ըստ երեւույթին, չեն փորձում խփել ամերիկյան ինքնաթիռները, բայց նրանք, գուցե, փորձում են «սադրել» ԱՄՆ-ին եւ «մեզ ներքաշել միջազգային միջադեպի մեջ»։
Վերջին մի քանի տարիների ընթացքում ԱՄՆ-ն եւ Ռուսաստանն օգտագործել են Սիրիայում երկու զինված ուժերի սահմանազատիչ գիծը՝ խուսափելու համար ոչ միտումնավոր սխալներից կամ բախումներից, որոնք կարող են հանգեցնել սրման։
ԱՄՆ պաշտոնատար անձինք կապ են հաստատել ռուս գործընկերների հետ վերջին միջադեպերի առիթով, եւ ռուսներն արձագանքել են, ասել է պաշտոնյան, բայց «ոչ երբեք այնպես, որ ընդունեն միջադեպի փաստը»։
Պաշտոնյայի խոսքով՝ մարտի սկզբից ռուսական ինքնաթիռները խախտել են հրադադարի արձանագրություններն ընդհանուր առմամբ 85 անգամ, այդ թվում չափազանց մոտ են թռել կոալիցիայի բազաներին։
Խոսքը նաեւ 26 դեպքերի մասին է, երբ զինված ռուսական ինքնաթիռները Սիրիայում թռել են ԱՄՆ դիրքերի եւ կոալիցիայի վրայով, ասել է նա։
Ամերիկացի օդաչուները հրաժարվել են մասնակցել օդային մարտերին եւ պահպանում են հակամարությունների կանխման միջոցները, ավելացրել է պաշտոնյան։
ԱՄՆ-ն մոտ 900 զինծառայող ունի Սիրիայում։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի