Ավոկադոն 20 տոկոսով իջեցնում է դիաբետի առաջացման հավանականությունը
Ավոկադոյի օգտագործումը 20 տոկոսով իջեցնում է երկրորդ տեսակի դիաբետի առաջացման հավանականությունը։ Բեյլորի բժշկական քոլեջի գիտնականների ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Journal of Diabetes Mellitus-ում։
Հեղինակներն ուսումնասիրել են 6 159 մարդու տվյալները, որոնցից 983-ը ավոկադոն ներառել են իրենց սննդաբաժնում, իսկ մյուսները՝ ոչ։ Մասնակիցներին հարցրել են երկու օրվա ընթացքում ամբողջ կերածի եւ խմածի մասին, ինչպես նաեւ այն մասին, թե ինչպես են դրանք պատրաստված եղել։ Այնուհետեւ մասնագետները գնահատել են ավոկադոյի օգտագործման եւ երկրորդ տեսակի դիաբետի առաջացման փոխադարձ կապը դիտարկումների վեցամյա շրջանում։ Պարզվել է, որ սննդաբաժնում ավոկադոյի ներառումը 20 տոկոսով նվազեցնում է այդ հիվանդության առաջացման հավանականությունը։
Հետազոտողների կարծիքով՝ այդ մթերքն անհրաժեշտ է ներառել ամենօրյա սննդաբաժնում՝ հատկապես նրանց կողմից, ովքեր ցանկանում են նվազեցնել երկրորդ տեսակի դիաբետի առաջացման վտանգը։ Ապագա աշխատություններում գիտնականները նախատեսում են պարզել այն մեխանիզմները, որոնք պատասխանատու են օրգանիզմի վրա ավոկադոյի նպաստավոր ազդեցության համար։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից