ՄԻՊ-ը ստատուս գրող եւ օրվա իրադարձությունների մասին հայտարարություն անող սուբյեկտ չէ․ Մանասյան (տեսանյութ)
Մարդու իրավունքների պաշտպանը ոչ թե ստատուս գրող եւ օրվա իրադարձությունների մասին հայտարարություն անող սուբյեկտ է, այլ կոնկրետ իրավունքների խախտումների առկայությունը կամ բացակությունն արձանագրող, երբ գործն անհատական բողոքների։ Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
«Կոնկրետ գործերի հետ կապված գնահատականներ տալը ենթադրում է դրան նախորդող օրենքով սահմանված գործընթացներ։ Օրենքն է արգելում իրավունքի խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ որեւէ գնահատական տալ, քանի դեռ այդ պրոցեսները չեն եղել։ Եթե կան անհատական գործեր, որոնք մեր մանդատի շրջանակում են, վստահաբար գնահատականներ լինելու են, սակայն այս գործընթացներն անցնելուց հետո»,- նշեց Մանասյանը։
Մանասյանը ժխտեց, որ «ստատուս գրող» ասելով նկատի ունի նախկին պաշտպան Արման Թաթոյան․ «Ես, բնականաբար, ոչ պարոն Թաթոյանին, ոչ էլ այլ պաշտպանի մասին գնահատական չեմ տվել։ Ես նշեցի իմ գործունեության հիմանական սկզբունքները»։
Անահիտ Մանասյանի խոսքով՝ քաղաքացին, որին աշխատանքից ազատել են Նիկոլ Փաշինյանին «դավաճան» անվանելու համար կարող է դիմել պաշտպանի գրասենյակ, ինչից հետո քննություն կսկսվի։
«Բնականաբար, խոսքի ազատության իրավունքը կարեւորագույններից է, սակայն անսահմանափակ չէ։ Խոսքի ազատության իրավունքը կարող է սահմանափակվել։ Թեպետ մեզ անհատապես չի դիմել քաղաքացին, բայց մենք կփորձենք դեպքը պահել ուշադրության կենտրոնում։ Մեր տեղեկություններով՝ բերման ենթարկելու հիմքը խոսքի ազատության իրացումը չի եղել»,- ասաց Մանասյանը։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում