Բրիտանացի ոստիկանները գառ են գտել թմրանյութերով լցված մեքենայում
Շոտլանդիայում ոստիկանները գառ են գտել մի մեքենայում, որով 10 հազար ֆունտ սթեռլինգի կոկաին եւ հերոին էին տեղափոխում, գրել է Express-ը։
Ոստիկանները կանգնեցրել են մեքենան Գլազգոյից ոչ հեռու։ Մեքենան զննելիս Բիլի ոստիկանական շունը հայտնաբերել է 3 հազար ֆունտ սթեռլինգ արժողությամբ կոկաին եւ գաղտնարան, որտեղ 7 հազար ֆունտ արժողությամբ հերոին կար։
Ոստիկանության ներկայացուցիչն ասել է. «Երկու տղամարդ՝ 52 եւ 53 տարեկան, եւ մի կին՝ 38 տարեկան, ձերբակալվել են եւ մեղադրվում են թմրանյութերի հետ կապված հանցագործություններում»։
Թմրանյութերից զատ՝ մեքենայի հետեւի նստարանին գառ է հայտնաբերվել։ Շոտլանդիայի ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ կենդանին հանձնվել է տեղի ֆերմերներից մեկի խնամքին։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի