Մեքսիկայի ափերի մոտ հսկայական կապույտ փոս է հայտնաբերվել. այն աշխարհում երկրորդն խորությամբ
Յուկատան թերակղզու հարավ արեւելյան ափին գիտնականները հսկայական կապույտ փոս են հայտնաբերել՝ ստորջրյա ուղղահայաց քարանձավ: Խորությամբ այն զիջում է միայն Չինաստանի Սանշա Յունլում հայտնաբերված 300 մետրանոց փոսին, գրում է IFL Science-ը։
Յուկատանի կապույտ փոսն անվանել են Տամ Հա (Taam ja’) — «խորը ջուր»՝ մայայի լեզվով։ Նրա մակերեսը 13 690 քառակուսի մետր է։ Քարանձավն ունի շատ շեշտակի 80 աստիճան լանջեր։ Կապույտ փոսի ելանցքը ծովի մակարդակից մոտ հինգ մետր ցածր է։
Մեքսիկական քարանձավը նկատելիորեն ավելի խորն է, քան Եգիպտոսի հայտնի 125 մետրանոց Մեծ Կապույտ փոսը: Գիտնականները դեռ պետք է ուսումնասիրեն այն մանրէներն ու այլ օրգանիզմները, որոնք բնակվում են այնտեղ, ինչպես նաեւ ուսումնասիրեն քարանձավի երկրաբանությունը:
Կապույտ փոսերը առաջացել են վերջին սառցե դարաշրջանում։ Այն ժամանակ ծովը հարյուր մետրով ցածր էր, քան հիմա։ Սկզբում անցքերը ձեւավորվել են որպես կրաքարային քարանձավներ, հետո ջրի մակարդակը բարձրացել է, իսկ խոռոչի առաստաղը փլվել է։ Դրանից հետո քարանձավը լցվել է ծովի ջրով։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի