Բրազիլիայում տեղատարափ անձրեւների եւ հեղեղումների պատճառով տարհանվել է ավելի քան հինգ հազար մարդ
Տեղատարափ անձրեւները Բրազիլիայի հյուսիս-արեւելքում եւ դրանց հետեւանքով առաջացած հեղեղումները հանգեցրել են ավելի քան հինգ հազար մարդու տարհանման Բայա նահանգում, տեղեկացրել է G1 պորտալը։
«Բայա նահանգի քաղպաշտպանության եւ պաշտպանության Sudec վարչությունը այս երկուշաբթի թարմացրել է անձրեւների հետեւանքների մասին տեղեկանքը։ Վարչության տվյալներով՝ հեղեղումներից տուժած 24 մունիցիպալիտետներում տարհանվել է 5 096 մարդ, 16 հոգի մնացել է անօթեւան»,- նշվել է պորտալի կայքում։
Տեղումները սկսվել են ուրբաթ օրը, եւ չորս օրում դրանց մակարդակը որոշ վայրերում հասել է 450 միլիմետրի։ Հեղեղվել են բնիկ ժողովուրդների 14 գյուղեր, դրանցից տարհանվել է մոտ հազար մարդ։
Բայայի հարավային մի քանի շրջաններում հայտարարվել է արտակարգ դրություն, զոհերի կամ ֆիզիկապես տուժածների մասին տեղեկություններ չկան։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի