Եվրամիությունը Ուկրաինային ավելի քան 13 մլրդ եվրոյի զենք է մատակարարել
Եվրամիությունը Ուկրաինային 13 միլիարդ եվրոյի սպառազինություն է մատակարարել և վերապատրաստել ավելի քան 16,000 ուկրաինացի զինծառայողների: Այս մասին միության ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Մենք շարունակում ենք կատարել Ուկրաինային 1 մլն զինամթերք, հրետանային արկեր և հրթիռներ մատակարարելու մեր խոստումը։ Արդեն մատակարարվել է ավելի քան 1000 հրթիռ և որոշակի քանակությամբ զինամթերք»,- ասել է Բորելը։
«ԵՄ-ն «արդեն վերապատրաստել է ավելի քան 16000 զինվոր Ուկրաինայից և մտադիր է մինչև այս տարվա վերջ այդ թիվը հասցնել 30000-ի», - հավելել է արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան տեսակոնֆերանսի միջոցով իր գործընկերներին տեղեկացրել է երկրում տիրող իրավիճակի մասին։
Խոսելով Չինաստանի և Բրազիլիայի՝ խաղաղության կոչերի մասին՝ Բորելը խորհուրդ է տվել դրանց հեղինակներին «գնալ Կիև և իրավիճակին նայել Ուկրաինայի աչքերով»։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի