Հոնկոնգում 24 աչքանի չափազանց թունավոր խորանարդաձեւ մեդուզա է հայտնաբերվել
Հոնկոնգի բապտիստական համալսարանի գիտնականները Հոնկոնգի «Մայ Պո» արգելոցի լճակում հայտնաբերել են 24 աչքանի խորհրդավոր արարածի: Փորձագետները մարմնի ԴՆԹ-ի ուսումնասիրություն են անցկացրել եւ եկել այն եզրակացության, որ սա մեդուզայի բոլորովին նոր տեսակ է, որը պատկանում է թունավոր խորանարդաձեւ մեդուզաների ընտանիքին, հայտնում է Daily Mail-ը։
Հայտնաբերված օրգանիզմն առանձնանում է մոտ 2,5 սմ չափի թափանցիկ մարմնով եւ երեք երկար շոշափուկներով։ Մեդուզան ունի ավելի քան 20 աչք, որոնք բաժանված են չորս խմբի՝ վեցական աչք քառակուսի գմբեթի չորս անկյուններից յուրաքանչյուրում։
Ի դեպ, սա խորանարդաձեւ մեդուզաների նոր տեսակի հայտնաբերման առաջին դեպքն է։ Պրոֆեսոր Ցյու Ցզյանվենը հաստատել է, որ նման մեդուզաներն իսկապես հազվադեպ են հանդիպում Չինաստանի ջրերում։ Հետազոտողի կարծիքով, այս գտածոն վկայում է Հոնկոնգի տարածքում հարուստ բազմազանության մասին։
Տուփի տեսք ունեցող մեդուզաներն իրենց անվանումը ստացել են արտասովոր քառակուսի ձեւի պատճառով։ Այս արարածների մյուս առանձնահատկությունը շոշափուկներում մեծ քանակությամբ թույնն է, որը կծումից ընդամենը մի քանի րոպե անց կարող է հանգեցնել կաթվածի, սրտի ժամանակավոր կանգի եւ նույնիսկ մահվան:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից