Բա որ չեք բանակցել, 8 անգամ Ալիևի հետ հանդիպել՝ ի՞նչ եք արել. Ագնեսա Խամոյան
ԱԺ-ն քննարկում է կառավարության՝ 2022 թվականի գործունեության կատարողականը․ Իր ելույթը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը այսպես նախաբանեց․
«Մի ֆունդամենտալ հարցի եմ ուզում անդրադառնալ ․ մենք ամեն հաջորդ օր մոռանում ենք նախորդ օրվա իրադարձութունները, մոռանում ենք իշխանությունների կողմից ասված վտանգավոր հայտարարութունները․ օրինակ՝ այս իշխանությունները 5 տարի է իշխանության են, բայց 25 տարվա բանակցային պրոցեսի մասին են խոսում ու այդ աղմուկի մեջ խլացնում և չեն պատասխանում էն հիմնական հարցին, թե՝ ինչ են արել իրենք էս 5 տարիների ընթացքում»։
Այնուհետև, խոսքն ուղղելով Նիկոլ Փաշինյանին, Ագնեսա Խամոյանն ասաց․ «8 անգամ Ալիևի հետ հանդիպել եք, բա որ չեք բանակցել, ինչի՞ց եք խոսել, եղանակի՞ց․ 8 անգամ Ալիևի հետ հանդիպել՝ ի՞նչ եք արել»։
«4 անգամ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստ եք փոխանակվել, բայց ԱԺ պատգամավորը 4 ամիս է չի կարողանում ծանոթանալ այդ տեքստին ու կետերին»,-ասաց Ագնեսա Խամոյանը՝ դահլիճում նստած Փաշինյանին՝ ընդգծելով․ «Փաստորեն համ էս երկրի դատախազն եք, համ ԱԳ նախարարն եք, համ ԱԽ քարտուղարն եք, Դուք էս երկրի ամեն ինչն ե՞ք»։
Մանրամասն՝ տեսանյութում։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում