Նոր սերնդի Hongqi L5 սեդանը պահպանել է ռետրո-ոճը
Չինական FAW ավտոկոնցեռնի Hongqi մակնիշը Շանհայի ավտոսրահում ներկայացրել է երկրորդ սերնդի Hongqi L5 սեդանը, որը նախատեսված է Չինաստանի կառավարական կառույցների եւ ունեւոր մասնավոր հաճախորդների համար։
Նոր Hongqi L5-ը առաջին հայացքից քիչ է տարբերվում նախորդից, որովհետեւ պահպանվել են 60-ականներին բնորոշ ճամպրուկաձեւ համամասնությունները, բայց ուշադիր նայելու դեպքում կարելի է նկատել, որ թափքը լիովին նոր է։ Հետեւի լուսարձակներն ավելի ժամանակակից են եւ հիշեցնում են Cadillac-ի լուսարձակները։ Մեքենան ունի լրացուցիչ լայն օդափոխիչ բացվածք, անիվների կամարներն այնքան էլ ռելիեֆային չեն, կողամասը այժմ «թեքվել» է դեպի թափքի հետին կանգնակը։
Սրահը նախորդի ոճն է հիշեցնում, ինչ-որ տեղ անգամ ավելի պահպանողական է. սարքերի վահանակը կենտրոնից տեղափոխվել է դեպի վարորդի կողմը, կլիմա-վերահսկման հիմնական բլոկն այժմ սենսորային է, շատ են մետաղական եւ ոսկերչական շրջանակումները, հատակի գորգերն ավելի ճոխ են եւ հաստ, քան առաջ։
Նոր Hongqi L5-ի չափերը եւ տեխնիկական բնութագրերը նշված չեն եւ գուցե չնշվեն, որովհետեւ բաց աղբյուրներում անգամ առաջին սերնդի Hongqi L5-ի բնութագրերը չկան։ Հավանաբար, նոր սեդանի շարժիչը V8 է, ինչպես Hongqi LS7 ֆլագման-քրոսովերինը, որի հզորությունը 360 ձիաուժ է, չնայած հայտարարվել էր ավելի քան 650 ձիաուժի մասին։
Նախորդ Hongqi L5-ը համարվում է Չինաստանի բարձրագույն ղեկավարության պաշտոնական ավտոմեքենան, այն զրահապատ է (անվանվել է Hongqi L9), դրանով հանրությանը հաճախ ներկայացել է նախագահ Սի Ծինփինը, բայց վերջերս Մոսկվա կատարած այցի ժամանակ նա քաղաքով շրջում էր ոչ թե Hongqi L9-ով, այլ ավելի ժամանակակից տեսք ունեցող Hongqi լիմուզինով, որը «քաղաքացիական» անալոգներ չունի։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից