Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում դպրոցներում թմրանյութերի հետ կապված
«Վերջին շրջանում մտահոգիչ տեղեկություններ ենք ստանում հանրակրթական դպրոցներում թմրանյութի շրջանառության հետ կապված։ Տեղեկություն ունենք, որ ծնողական ժողովներ են հրավիրվում և ծնողներին են զգուշացնում խնդրի մասին»,-ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հետաքրքրվեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից։
Նա Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք նա ունի նման տեղեկություն և ինչ միջոցներ են ձեռնարկվում։
«Թմրանյութերի հետ կապված համատեղ աշխատանք ենք անում Առողջապահության նախարարության հետ, «Առողջ ապրելակերպ» դասընթացների շրջանակներում, որը պարտադիր է։ Եթե կոնկրետ ահազանգեր ենք ունենում իրավապահ մարմինների հետ համատեղ աշխատում ենք»,-ասաց նա։
Նշենք, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ-ում ներկայացնում է «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը։
Մանրամասն՝ տեսանյութում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում