Արհեստական ինտելեկտն առանց մարդու օգնության օտար լեզու է սովորել
Google-ի մշակած արհեստական ինտելեկտին հաջողվել է առանց մարդու օգնության օտար լեզու սովորել։ Այս մասին հայտնում է «Новая наука»-ն։
Google-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչայը CBS-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչու է ընկերությունն արհեստական ինտելեկտին զգույշ մոտենում։ Վերջին տարիներին Մաունթին-Վյուի հսկան իսկապես դադարեցրել է արհեստական ինտելեկտի հետ կապված մի քանի նախագծեր՝ ավելորդ զգուշության պատճառով: Մասնավորապես, հետաձգվել են լեզվական մոդելները, ընդ որում, Google-ը որպես պատճառ նշում էր անվտանգության և իմիջի հետ կապված ռիսկերը:
Մասամբ այս զգուշության պատճառով էլ OpenAI-ն և Microsoft-ն AI-ի մրցավազքում առաջ անցան Google-ից:
«Մենք բոլորս ամեն քայլափոխի պետք է պատասխանատու լինենք», - ասում է Սունդար Պիչայը:
Փորձելով ավելի համարձակ լինել՝ ի պատասխան մրցակիցների, Google-ը նմանատիպ մոտեցում ցուցաբերեց Bard-ի գործարկման հարցում: Ամբողջ աշխարհում չաթբոտը անմիջապես գործարկելու փոխարեն՝ ընկերությունն ընտրեց փուլային հասանելիությունը՝ սկսած ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից:
Ի սկզբանե, Google-ը հիմնվում էր LaMDA-ի (Լեզվի մոդել խոսակցական հավելվածների համար) մոդելի վրա։ Աստիճանաբար ընկերությունն ավելի հզոր լեզվական մոդելի հնարավորություններ ավելացրեց, մասնավորապես՝ Pathways Language Model-ը (PaLM): PaLM-ն ունի 540 միլիարդ պարամետր, մինչդեռ LaMDA-ն՝ ընդամենը 137 միլիարդ:
Ըստ Սունդար Պիչայի՝ երբեմն գեներատիվ արհեստական ինտելեկտներն իրենց լիովին անսպասելի կերպով են պահում: Google-ի եզրահանգումների համաձայն՝ լեզվի մոդելները երբեմն կարող են ինքնուրույն՝ առանց ծրագրավորողների իմացության, նոր հմտություններ սովորել: Ընկերությունն այս գաղտնիքն անվանել է «արտահայտված հատկություններ»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից