Ցածր եկամուտ ունեցող մարդիկ ավելի հաճախ են ցավ զգում․ ուսումնասիրություն
Որքան ցածր է մարդու եկամուտը, այնքան ավելի հավանական է, որ նա ֆիզիկական ցավ կունենա առանց իրական վնասվածքների: Նման եզրահանգման են եկել Լոնդոնի քաղաքային համալսարանի սոցիոլոգները 146 երկրների 1,3 միլիոն մարդկանց տվյալների վերլուծության ժամանակ, գրում է ScienMag-ը։
Կամավորները նշել են իրենց ամսական եկամուտը մինչեւ հարկերի վճարումը, այնուհետեւ այն բաժանել ընտանիքի անդամների թվի վրա։ Մասնակիցներին նաեւ հարցրել են, թե արդյոք նրանք ֆիզիկական ցավ են զգացել հետազոտության նախորդ օրը: Պատասխանի տարբերակներն են եղել՝ «այո» կամ «ոչ»:
Պարզվել է, որ ցածր եկամուտ ունեցող մարդիկ ավելի հաճախ են ցավ զգում՝ անկախ նրանից՝ ապրում են աղքատ, թե հարուստ երկրում։ Դա կարող է պայմանավորված լինել բացասական զգացմունքներով․ մարդն իր եկամուտը համեմատում է հասակակիցների հետ:
Արդյունքում, զգացած ցավը ազդում է հանգստի եւ արտադրողականության վրա, մեծացնում է բժշկական ծախսերը, մեծացնում է կախվածությունների եւ ինքնասպանության ռիսկը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից