Թոմաս Մյուլեր․ Հավատում ենք, որ դեռ ունենք հաջորդ փուլ դուրս գալու հնարավորություն
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը խոսել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ դիմակայությունում հնարավորությունների մասին։
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Բավարիան» Մանչեսթերում պարտվել էր 0:3 հաշվով։
«Մենք հավատում ենք, որ դեռ ունենք հաջորդ փուլ դուրս գալու հնարավորություն։ Պետք է լավ սկսել, մինչեւ ընդմիջում մեկ գոլ խփել եւ բաց չթողնել։ Պետք չէ 10-րդ րոպեին արդեն առջեւում լինել 3:0 հաշվով, բայց մենք պետք է գոլ խփենք եւ շարունակենք նույն ոգով։ Եթե երկրորդ գոլը խփենք 80-րդ րոպեին, կունենանք եւս 15 րոպե պայքարը լրացուցիչ ժամանակ տեղափոխելու համար։ Ես հավատում եմ, որ այդ ամենը հնարավոր է»,- Մյուլերի խոսքը մեջբերում է Bayern & Germany-ն։
«Բավարիա» - «Մանչեսթեր Սիթի» պատասխան հանդիպումը Մյունխենում տեղի կունենա ապրիլի 19-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ