ՀԱՕԿ-ը ռուսաստանցիներ Արթուր Դալալոյային եւ Արթուր Դանիելյանին առաջարկ չի արել
Ի պատասպան մամուլում շրջանառվող լուրերի, ըստ որոնց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն առաջարկ է արել ռուսաստանցիներ՝ մարմնամարզիկ Արթուր Դալալոյանին և գեղասահորդ Արթուր Դանիելյանին հանդես գալ Հայաստանի հավաքականում, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հայտարարել է, որ այդ լուրերը կատարյալ դատարկաբանություն են:
«Այդ լուրերը անհեթեթություն են ու կատարյալ դատարկաբանություն: Սրան, նույնիսկ, անդրադառնալ պետք չէր, սակայն թյուրըմբռնումից խուսափելու համար հարկ եմ համարում բացատրել:
Առաջին հերթին՝ ՀԱՕԿ-ը իրավական տեսանկյունից իրավունք չունի մարզիկներ հրավիրել Հայաստան: Երկրորդ՝ մեր մարմնամարզիկները տարիներ շարունակ փայլել են մոլորակի ամենատարբեր հարթակներում: Նրանք աշխարհում լավագույններից են: Օրեր առաջ էլ Արթուր Դավթյանի պատվին Թուրքիայում հնչեց մեր օրհներգը, նույնն էլ՝ երիտասարդների Աշխարհի առաջնությունում եղավ:
Հանուն ինչի՞ ՀԱՕԿ-ը պետք է հետաքրքրված լինի այլ երկիր ներկայացնող մարզիկներով: Խորհուրդ եմ տալիս շարունակել հպարտանալ մեր երկրի պատիվը բարձր պահող մարզիկներով և չտարածել ապատեղեկատվություն»,- նշել է Ռոստոմյանը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ