ՀՀ-ն գնում է գերմանական ապրանքներ և վաճառում ՌԴ-ն. Spiegel
Ռուսաստանին հարևան երկրները գնալով ավելի շատ են գնում գերմանական ապրանքներ և, հավանաբար, շրջանցելով արևմտյան պատժամիջոցները, դրանք վաճառում են Մոսկվային, գրում է Der Spiegel-ը, փոխանցում է «Հրապարակ»-ը։
Հոդվածում, մասնավորապես, ասվում է, որ Հայաստանը երկու տարվա ընթացքում չորս անգամ ավելացրել է արտահանումը դեպի Ռուսաստան՝ հասնցնելով այն մոտ 2,5 միլիարդ դոլարի։
Բացի ավանդական մրգերից ու ընկույզից, ինչպես նաև «Արարատ» մակնշմամբ գինուց ու կոնյակից, վերջին մեկ տարում Հայաստանը սկսել է արտահանել բարձր տեխնոլոգիական և արդյունաբերական բոլոր տեսակի ապրանքներ, գրում է թերթը։
2022 թվականին Հայաստանը ռուս հաճախորդներին մատակարարել է 460 մլն դոլարի էլեկտրոնային սարքավորումներ։ Նշվում է, որ տեխնիկայի վաճառքը 14 մլն դոլարից հասել է 158 մլն դոլարի:
Դեկտեմբերին գերմանական ընկերությունների արտահանման եկամուտը հայկական բիզնեսից 287%-ով բարձր է եղել 2018-2020 թվականների միջին ցուցանիշից։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի