Վատին տեր չեն, իսկ լավին, որը իրենց հետ աղերս չունի, իրենց են վերագրում․ Թադևոս Ավետիսյան
Օրեր առաջ նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2022 թվականի տնտեսական աճի ցուցանիշով Հայաստանը 4-րդ տեղն է աշխարհում (նկատի ունենալով 12,6 տոկոս տնեսական աճը) «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը, անդրադառնալով թեմային, նշեց․ «Նախ 12,6 տոկոս տնտեսական աճն ապահովող սուբյեկտն էսօրվա կառավարությունը չէ, և հետո, եթե մենք համեմատում ենք նախորդի հետ, ապա այդ աճն իրականում արտաքին պատահական գործոնի ազդեցությամբ է ձևավորվել և որպես հիմնավորում մի քանի կարևոր թվեր բերեմ․ նախ հարևան Վրաստանը, որը ԵԱՏՄ անդամ չէ և Ռուսաստանի կարևոր գործընկերը չէ, նույն ռուս-ուկրաինական այս պատերազմի գործոնով պայմանավորված ապահովել է համարյա մեր երկրի տնտեսական աճի չափ ցուցանիշ»։
Պատգամավորի խոսքով՝ փաստացի չունենք այն ցուցանիշները, որոնք ավելացրել են մեր երկրիտնտեսական ներուժը և խոստանում են հետագա կայունտնտեսական աճ։
«Մենք բավականին հեռու ենք այն խոստումներից, որոնք էս իշխանությունը 2021 թվին տվեց և եկավ իշխանության․ մեր երկիրը, մոտավորապես, 3 անգամ ավել տնտեսական անկում ունեցավ հենց իրենց ձախողումների ի հետևաքով, այսինքն՝ վատին տեր չեն, իսկ լավին, որը իրենց հետ աղերս չունի, ճկուն կերպով իրենց են վերագրում»,- ասաց Թադևոս Ավետիսյանը՝ ընդգծելով, որ 5տարի էիշխանության են, բայց աղքատությունն ավելանում է մերերկրում։
«25 տարվա պետություն էինք 6,7 միլիարդ դոլարի պետական պարտք ունեինք, սրանք եկան իշխանության 2022 թիվը փակեցին 11 մլրդ դոլարի պարտքով․ չի կարող պարտություն բերած, մահ ու ավեր բերած , երկիր հանձնող խմբակը ապահովել ցանկացած ոլորտում դրական ու կայուն զարգացում»,-նշեց Թադևոս Ավետիսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել