Էրդողանը հայտարարել է, որ ընդդիմության առաջնորդին չի նվիրաբերվի թուրքական արտադրության 1-ին մեքենայի օրինակ
Թուրքիայի նախագահ Էրդողանը թուրքական Kanal D և CNN Türk հեռուստաալիքների համատեղ եթերով պատասխանել է լրագրողների հարցերին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Էրդողանն անդրադարձել է միջազգային, տնտեսական, ներքաղաքական մի շարք թեմաների, այդ թվում նաև շաբաթներ առաջ վաճառքի հանված առաջին թուրքական մեքենային՝ TOGG-ին։
Լրագրողներից մեկը հարցրել է, թե արդյոք ընդդիմադիր «Ազգ» դաշինքի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին էլ մեքենայի մեկ օրինակ կնվիրի, որին ի պատասխան, Էրդողանն ասել է․ «Քըլըչդարօղլուն գումարը կտա, կգնի։ Ոնց էլ լինի, գումար կունենա։ Մենք ինչպես ենք վճարում ու գնում, թող նա էլ գնի»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այլ երկրի առաջին նախագահն է, որ Էրդողանից նվեր է ստացել TOGG-ի մեկ օրինակ, երկրորդը նախատեսվում է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի համար։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից